ՀՀ Կառավարությունն այսօր՝ հունվարի 23-ին, տեղի ունեցած նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում բավարարեց «Դուստր Մարիաննա» ՍՊԸ կողմից ներկայացված հայտը՝ ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար։
«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն գործունեություն է ծավալում Երևանում և ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է սերուցքային կարագի արտադրության՝ գյուղմթերքի վերամշակման համար:
Ընկերությունն արդեն իսկ իրականացվել է 2 մլրդ դրամի ներդրում կարագի արտադրամասի ստեղծման համար: Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 11 մլրդ դրամի ներդրում` հումքի ձեռքբերման համար:
Ընկերությունում ներկայումս առկա է 318 աշխատատեղ: Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ` 140,000 դրամ միջին աշխատավարձով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







