Lonely Planet կայքն առանձնացրել է Հայաստանն ու Վրաստանը` որպես առանձին տուրիստական ուղղություններ:
Մասնավորապես նշվում է, որ այս ուղղություններով ճանապարհորդությունը կօգնի ծանոթանալու դրամատիկ տեսարանին և գունագեղ պատմությանը:
Trafalgar տուսիստական ընկերությունն առաջարկում է 2020թ-ի համար նոր ուղղություն` «Վրաստան և Հայաստան. չբացահայտված» խորագրով:
12-օրյա փաթեթը հնարավորություն կտա շրջագայելու մայրաքաղաք Թբիլիսիում, այցելելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նշանավոր սրբավայրեր` Ջվարի վանական համալիր և Սվետիցխովելի տաճար:
Այնուհետ տուրիստական փաթեթը հնարավորություն կտա զբոսաշրջիկներին Վրաստանից անցնելու Հայաստան և լինելու Գառնիում, Երևանում, Սևանա լճում, Քարահունջում, ինչպես նաև հասնելու մինչև Տաթև` տեսնելու աշխարհի ամենաերկար ճոպանուղին:
Ուղևորության որպես բարձրակետ է առանձնացվում էքսկուրսիան դեպի Խոր Վիրապ, որից հետո հյուրերին հոգևոր բավականություն կպատճառեն հայկական հոգևոր երգերը Գեղարդի վանքում, որն ի դեպ, մտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկ:
Ինչպես նշել է Trafalgar-ի նախագահը, Արևելյան Եվրոպայի այս քիչ հայտնի ուղղությունները լավ պահպանվող գաղտնիք են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







