Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:56

«Հանուն Արցախի» համազգային շարժման անդամները ստորագրահավաք են նախաձեռնել` Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պահանջով

«Հանուն Արցախի» համազգային շարժման անդամները ստորագրահավաք են նախաձեռնել` Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պահանջով

Նոյեմբերի 4-ին «Հանուն Արցախի» համազգային շարժման անդամները Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի` Ստեփանակերտում գտնվող գրասենյակի առջև հայտարարել են ստորագրահավաքի մեկնարկի մասին:
Համայն հայությանն ուղղված` շարժման տարածած կոչի մեջ նշվում է, որ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդում է իրականացվում և պահանջում են «օր առաջ փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, ով ոչ միայն քաղբանտարկյալ է, այլև, փաստացիորեն, պատանդ»:

«Հանուն Արցախի» համազգային շարժման անդամ Հակոբ Հակոբյանը Armenia today-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ստորագրահավաքը բոլոր այն արատավոր երևույթների դեմ է, որոնք վտանգում են Հայաստանի, Արցախի անվտանգությունը: «Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը բերում է նրան, որ հասարակության մեջ տեղի է ունեցել երկփեղկում: Առաջնային տեղում չեն գտնվում արդարությունը և իրավունքը, իշխանությունները ուժի իրավունքով են առաջնորդվում: Մենք տեսնում ենք, որ այսօրվա իշխանություններն ինչ-որ ծրագրված պրոցես են առաջ տանում և այդ պրոցեսի առաջ հայտնվողին նրանք ուժի իրավունքով փորձում են վերացնել:
Այդ երևույթների ցայտուն օրինակը Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանավորումն է»,- ասել է Հակոբ Հակոբյանը` ավելացնելով, որ ստորագրահավաքի հիմնական շեշտադրումը դրված է Ռոբերտ Քոչարյանի փախանման միջոցի փոփոխման վրա, բայց սա ոչ թե նրա ազատման համար ակցիա է, այլ բոլոր մտահոգ, վերոնշյալ երևույթներին դեմ արտահայտվող մարդկանց ձայնը բարձրացնելու միջոց:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+