Forbes հեղինակավոր պարբերականը ներկայացրել է այս տարվա «Ռուսաստանի անշարժ գույքի արքաները» վարկանիշային ցուցակը, «Տաշիր» ընկերությունների խումբը հայտնվել է երկրորդ հորիզոնականում:
Forbes-ի տվյալներով՝ 2019 թվականին «Տաշիր» ընկերությունների խմբի վարձակալական եկամուտը հասել է 655 մլն ԱՄՆ դոլարի, ինչը խմբին թույլ է տվել մեկ հորիզոնականով բարձրանալ կոմերցիոն անշարժ գույքի սեփականատերերի ցուցակում:
«Ակտիվ շինարարության փուլում է առևտրային անշարժ գույքի 14 օբյեկտ։ 2020-ին Մոսկվայում կբացվեն երեք նոր օբյեկտներ, այդ թվում՝ Kvartal West բազմաֆունկցիոնալ համալիրը՝ 136 000 քմ մակերեսով», — նշում է պարբերականը։
Հարկ է նշել, որ վարկանիշում ներառված են 30 ռուսական և արտասահմանյան ընկերություններ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







