Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:27

Պատմության այս օրը ծնվել է հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանը

Պատմության այս օրը ծնվել է հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանը

Այսօր հայ մեծ գրող–երգիծաբան, լրագրող, հրապարակախոս Հակոբ Պարոնյանի ծննդյան օրն է։

Նա ծնվել է 1843 թվականին Ադրիանապոլսում:

Նա գրական ուղին սկսել է որպես թատերագիր՝ 1865-ին գրած «Երկու տերով ծառա մը» և «Ատամնաբույժն արևելյան» կատակերգություններով:Հենց այս ստեղծագործություններվ արդեն նա նոր որակ ու գույն տվեց հայ երգիծանքին, հատկապես փոխեց սոցիալական երգիծանքի մասին եղած պատկերացումները: Օրինակ, «Ատամնաբույժն արևելյան» կատակերգությունում զավեշտը ստանում է սոցիալական բովանդակություն։ Սա արդիական է նաև մեր օրերում. Չէ որ դրամայի նյութը նյութական շահի վրա կառուցված ընտանիքներն են ու այդ անհամապատասխանության հիմքի վրա առաջացող դրամատիկ իրականությունը:

Հայ դրամատուրգիայի լավագույն երկերից է է Պարոնյանի «Պաղտասար ախպարը»:

Նրա ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ ունի «Մեծապատիվ մուրացկաններ» վեպը, որի առերևույթ կենցաղային երգիծանքը հասարակական շատ ավելի ընդգրկուն խնդիրներ է արծարծում, հանձին Աբիսողոմ աղայի և մյուս հերոսների՝ Պարոնյանը ներկայացնում է իրականության համապատկերը՝ մասնավոր անձերի ճակատագրում վեր հանելով հայության հիվանդագին կացությունը՝ Թուրքիայի տիրապետության տակ։Այս վեպը կարևոր դեր ունի հասարակական տարբեր շերտերի կենցաղը բացահայտելու տեսակետից:

Պարոնյանի կյանքի վերջին շրջանն անցել է ծայրահեղ աղքատության մեջ:

Նա մահանում է 1891թ․-ի մայիսի 27-ին Կ․ Պոլսում։ Ականատեսները պատմում են, որ նրա գրպանից գտել են սոխ և հաց։

Այսօր Պարոնյանի անունն է կրում Երևանի փողոցներից մեկը, Երևանի թիվ 59 հիմնական դպրոցը, Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը։ 1965թ․-ին Երևանում կանգնեցվել է երգիծաբանի հուշարձանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+