Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:24

Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածություն ձևակերպելն անհնար է. Լավրով

Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածություն ձևակերպելն անհնար է. Լավրով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն անհնար է առանց հաշվի առնելու շահերի իրական հավասարակշռությունը։ Այս մասին նոյեմբերի 11-ին Երևանում իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացի կողմ դարձնելու անհրաժեշտությունը՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարն ասել է, որ բանակցային գործընթացի մասնակիցների կազմի որոշումն ու համաձայնեցումը հակամարտության կողմերի իրավասությունն է: Այդ առիթով Լավրովը հիշեցրել է, որ նախկինում Ղարաբաղը եղել է բանակցությունների անմիջական մասնակից, սակայն հետագայում ՀՀ նախագահներից մեկի մակարդակով որոշվել է, որ Ղարաբաղի շահերը ներկայացնելու է Երևանը:

«Մենք՝ որպես համանախագահներ, կարող ենք միայն հասնել նրան, որ գործընթացն ընթանա ընդհանուր համաձայնության հունով։ Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, բնակչության համաձայնության՝ ոչ մի պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձևակերպել։ Հայաստանը պարզապես չի ստորագրի»,-նշել է Լավրովը։

Նրա խոսքով՝ հակամարտության վերջնական կարգավորումը պետք է հաշվի առնի տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և խաղաղ կարգավորման սկզբունքները. «Այդ սկզբունքներն ամրագրված են բոլոր այն տարբերակներում, որոնք քննարկվում են կողմերի միջև»,-եզրափակել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+