ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ընդունել է մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Վահան Արծրունուն և «ՎԵԼՎԵՏ» լարային քառյակի երաժիշտներին։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունից:
Վահան Արծրունին առաջին անգամ էր համերգային ծրագրով Արցախում՝ «Կոմիտաս. Տասը Հայտնություն»։
«Մեծագույն հաճույք և պատիվ է լսել Ձեզ Արցախում։ Հուսով ենք՝ այս համերգը լավ սկիզբ կլինի Ձեր հաջորդ արցախյան համերգների համար։ Մենք կսպասենք Ձեզ», — նշեց Լեռնիկ Հովհաննիսյանը։
Վահան Արծրունին շնորհակալություն հայտնեց ընդունելության և նախարարության աջակցության համար՝ խոստովանելով, որ Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգաշարի արցախյան ելույթն առանձնահատուկ կարևոր էր իր համար։
Հիշեցնենք, որ Վահան Արծրունու համերգը կայացել էր նոյմբերի 9-ին՝ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







