Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:32

Հայտնի ու անհայտ Սարոյանը. գրողին բացահայտելու էլի մեկ փորձ

Հայտնի ու անհայտ Սարոյանը. գրողին բացահայտելու էլի մեկ փորձ

Կիսով չափ հայ, կիսով չափ ամերիկացի Վիլյամ Սարոյանի օրը երեկ նշեցին «Լոֆթ» կենտրոնում։ Ներկաները բացահայտեցին գրողի կյանքի և կերպարի դեռևս անհայտ կողմերը։ Ինչպես շեշտեց կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանը, Սարոյան գրողին, թվում է, թե ճանաչում ենք, սակայն իրականում չենք ճանաչում։
«Երբ 40-ականներին Ամերիկայում փոքր-ինչ մարեց հետաքրքրությունը Սարոյանի նկատմամբ, վերջինիս գործերում ավելի նկատելի դարձավ իր հայկական ակունքներն ու պատմությունը։ Նա երկփեղկված ստեղծագործող է՝ և՛ ամերիկացի է, և՛ հայ։ Նրա մասին կան շատ միֆեր ու կարծրատիպեր»,- գրողին նվիրված դասախոսության ժամանակ ընդգծեց Բոյաջյանը։
Թարգմանչի խոսքով՝ Սարոյանին հատուկ էր օտարման էֆեկտը՝ ամեն օր արթնանալ, տեսնել ու ընկալել աշխարհն այլ ձևով։
«Սարոյանի օրը» մշակութային միջոցառումն առանձնացավ գրողի հայերեն թարգմանությամբ՝ «Մայրիկ, ես սիրում եմ քեզ», «Հայրիկ, դու խենթ ես», «Անունս Արամ է», «Ուեսլի Ջեքսոնի արկածները» և մի շարք այլ գործերի շնորհանդեսներով։ «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի փոխանցմամբ՝ երկու տարի է, ինչ Սարոյանի անունով մատենաշար են հրատարակում՝ բնագրերից թարգմանությամբ գրքեր։
Դասախոսությունից հետո առաջին անգամ ցուցադրվեց ռեժիսոր Արա Ասատուրյանի՝ գրողի տարբեր պիեսներից հավաքած, քրոնոլոգիական գիծ ունեցող ներկայացումը։

Ցուցադրվեցին Վիլյամ Սարոյանի բնօրինակ նամակների նմուշներ, որոնք տրամադրել է անձամբ Զավեն Բոյաջյանը։ Եվ որպեսզի օրն ամբողջությամբ սարոյանական լիներ, ներկաները ունկնդրեցին նաև ամերիկյան ջազ՝ «շրջելով» Նյու-Յորքյան ջազային ակումբում, որտեղ անցել են երիտասարդ Սարոյանի երեկոները։ Վիրտուալ իրականությունն էլ օգնեց հայտնվել Ֆրեզնոյում՝ Սարոյանի տուն-թանգարանում:

Հավելենք նաև, որ Վիլյամ Սարոյանի գրական ու ստեղծագործական ժառանգության պահպանման մեջ կարևոր դեր ունեցավ նաև 2015 թվականին Արթուր Ջանիբեկյանի ինտելեկտուալ Ռենեսանս հիմնադրամի կողմից գրողի առանձնատունը գնելն ու որպես տուն-թանգարան վերակառուցելը։ Մինչ այդ առանձնատունը գտնվում էր ամայացած վիճակում։ Այսօր արդեն տուն-թանգարանը պարբերաբար միջոցառումներ է կազմակերպում՝ ներկայացնելով Սարոյան գրողի՝ շատերին դեռևս անհայտ կողմերը։
Աննա Կոստանյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+