Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:50

«Համայակ». Գարիկ-Սոնա դուետի նոր տեսահոլովակի շնորհանդեսը և երեկոյի այլ մանրամասներ

«Համայակ». Գարիկ-Սոնա դուետի նոր տեսահոլովակի շնորհանդեսը և երեկոյի այլ մանրամասներ

Գարիկ-Սոնա դուետն այսօր երկրպագուների դատին հանձնեց նոր աշխատանք՝ «Համայակ» ստեղծագործության հիման վրա նկարահանված հումորային տեսահոլովակը։ Տեսահոլովակի պրեմիերան ուղեկցվեց համերգային ծրագրով։ Տեսահոլովակի գաղափարը Գարիկինն է, ռեժիսորը Արման Սարգսյանն է, ով առաջին անգամ չէ, որ աշխատում է Սոնայի ու Գարիկի հետ։ Նա նաև «Էսօր ուրբաթ է», «Բալենի» երգերի տեսահոլովակների ռեժիսորն է։

«Արմանի հետ շատ հեշտ է աշխատել։ Նա շատ լավ կարողանում է հումորը կադրով փոխանցել, ինչը բավականին նուրբ արվեստ է։ Իսկ հատկապես այս տեսահոլովակի դեպքում շատ կարևոր էր, որ լսարանին ամեն ինչ ճիշտ մատուցվեր»,- համերգից առաջ մանրամասնեց Գարիկ Պապոյանը։

Արտիստները նշեցին, որ նկարահանումները շատ ուրախ մթնոլորտում են անցել։ Քանի որ տեսահոլովակում տարեց մարդիկ են նկարահանվել, Գարիկի խոսքով՝ սկզբում ռիսկը մեծ էր՝ պետք է ժամերով պարեին և ուրախանային, բայց այնպես ստացվեց, որ անգամ դադարների ժամանակ նրանք շարունակում էին պարել։

Նշենք, որ այսօր ժողովրդական երգերը արդի մոտիվներով ներկայացնելու և դրանց հիման վրա տեսահոլովակ նկարահանելու օրինակները հայկական երգարվեստում բազմաթիվ են։ Սոնան ու Գարիկն այս նախագիծը սկսել են դեռ 3-4 տարի առաջ. «Իհարկե շատ ողջունելի է, որ մեր արտիստների կողմից նույնպես հնչում են ժողովրդական երգերի թարմացված տարբերակները։ Եվ ուրախ եմ, որ մեր այս նախագիծը՝ որպես ռադիկալ փոփոխություն, օգնեց նորից հետ գնալ դեպի ճիշտ ժողովրդական»,-մեզ հետ զրույցում ընդգծեց Սոնա Ռուբենյանը։
Փոփ աշխարհում, ինչպես նշեցին արտիստները, ժողովրդական երգերի առումով մի պահ վակուում էր. «90-ականներին ժողովրդական ժանրին շատ էին անդրադառնում՝ Նունե Եսայանը, Անդրեն, Ալլա Լևոնյանը, Շուշան Պետրոսյանը և այլ արտիստներ։ Հետո վերացավ այդ տենդենցը, հայ փոփ-արտիստները ավելի շատ փոփ ժանրում էին ստեղծագործում հայերեն կամ անգլերեն։ Եվ, երբ մենք սկսեցինք հին երգերը պեղել ու նորովի ներկայացնել, նկատեցինք, որ այս տենդենցն ավելի ակտիվացավ։ Այս առումով նշեմ, որ բացի այն երգերից, որ մենք ենք ներկայացնում, էլի կան երգեր. հայկական լսադարանը շատ մեծ է»,-նշեց Գարիկը։
Իսկ թե ինչու ընտրեցին հենց «Համայակ» ստեղծագործությունը տեսահոլովակ նկարահանելու համար, նրանց խոսքով՝ պատճառները մի քանիսն են. «Նախ, որովհետև այն ամենաէլեկտրոֆոլկ գործն է։ Երկրորդ պատճառն այն է, որ հումորային տեսահոլովակի համար մեր մյուս քավրներն այնքան էլ համապատասխան չէին և, իհարկե, որովհետև նպատակ ունենք մեր բոլոր ընդգծված երգերը վերածել տեսահոլովակի»։

Աննա Կոստանյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+