Կենտրոնական բանկն այսօր` հունվարի 30-ին, արտարժույթի շուկայից իրականացրել է 15 միլիոն դոլարի գնում: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսպիսով, այս տարվա ընթացքում շուկայից գնված դոլարի ծավալը հասավ 20 միլիոնի: Սա վկայում է, որ դեպի Հայաստան արտարժույթի մեծ ներհոսքը շարունակվում է: Սա նշանակում է, որ լավ տնտեսական տարի ենք սկսել: Դուխով»,- գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







