Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը 2019 թվականի տարեկան կտրվածքով կազմել է 7.8%, որն ամենաբարձրն է այս ցուցանիշի հաշվարկման ողջ ընթացքում՝ սկսած 2011 թվականից: Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարությունը: Այլ վիճակագրական ցուցանիշների անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ
Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ։
«Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականի տարեկան կտրվածքով կազմել է 107.8%, որն ամենաբարձրն է այս ցուցանիշի հաշվարկման ողջ ընթացքում՝ սկսած 2011 թվականից:
— Արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 9%-ով,
-Շինարարության ծավալն ավելացել է 4.6%-ով,
-Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 4.2%-ով,
-Առևտրի շրջանառությունն ավելացել է 8.9%-ով,
-Ծառայությունների ծավալն աճել է 15%-ով:
— Ներմուծման աճը կազմել է 10.8%, իսկ արտահանման ծավալն ավելացել է 9.4%-ով»,-նշել է ՀՀ վարչապետը՝ հույս հայտնելով, որ այս տվյալների արդյունքներով 2019-ի համար ՀՆԱ-ի 8 տոկոս աճի հույս ունի:
Կառավարության ղեկավարը նշել է, որ դեկտեմբերը գերազանցել է տարվա բոլոր ռեկորդները, ապահովելով 10.7 տոկոս տնտեսական ակտիվության աճ:
«Ընդ որում, արտահանումն աճել է 13 տոկոսով:
– Ծառայությունները՝ 11.6 տոկոսով:
– Արդյունաբերությունը՝ 6.4 տոկոսով:
– Շինարարությունը՝ 4.9 տոկոսով։
– Աշխատավարձերը՝ 5.4 տոկոսով»,-նշել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







