Աշխարհի քարտեզի խորխորատներում թաքնված փոքր, աննկատ երկիրը անսպասելիորեն հույսով լցվեց դեպի ապագան, որը արտասովոր կերպով պայծառ է թվում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի մասին Forbes-ի հոդվածին՝ կատարելով համապատասխան գրառում։ Կառավարության ղեկավարը նշել է, որ երկար տարիներ Հայաստանը ջանքեր էր գործադրում իր բարձր տեխնոլոգիական ոլորտը զարգացնելու համար, բայց այս ուղղությամբ իրական զարգացումներ մեկնարկեցին միայն 2018 թվականի հեղափոխությունից հետո:
Նշենք, որ «Բարի գալուստ աշխարհի հաջորդ տեխնոլոգիական խաչմերուկ» վերնագրով հոդվածը լույս է տեսել 2020 թվականի հունվարի 31-ին: Հոդվածագիրը մասնավորապես նշում է․«Հայաստանը Հարավային Կովկասում անբավարար բնական ռեսուրսներով երկիր է, որ չունի նավահանգիստ, որի սահմանները երկու կողմից փակ են, սակայն ունի մարդկային կապիտալ, իսկ բարձր տեխնոլոգիաների ուսումնասիրությունն ու զարգացումը դարձել են ազգային գերակայություն»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







