Վիեննայում կայացած Art Visuals and Poetry կինոփառատոնին ներկայացվել է ռեժիսոր Գարո Բերբերյանի Taniel կարճամետրաժ ֆիլմը։ Ֆիլմը նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Դանիել Վարուժանի կյանքի վերջին ողբերգական օրերին։ Այս մասին տեղեկատվությունէ տարածել Ավստրիայում ՀՀ դեսպանությունը։
Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանը նոյեմբերի 30–ին ներկա է գտնվել Art Visuals and Poetry կինոփառատոնին։
Ֆիլմի հեղինակները արևմտահայ պոեզիայի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ Դանիել Վարուժանի կյանքի պատմության միջոցով ներկայացրել են Հայոց Ցեղասպանության արհավիրքը, որն ուղղված էր ոչ միայն հայ ժողովրդի ֆիզիակական բնաջնջմանը, այլև նրա մշակութային և հոգևոր հարստության ոչնչացմանը։
Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում ֆիլմի հեղինակները հանդիսատեսին են ներկայացրել ֆիլմի ստեղծման նախապատմությունը և գաղափարը։
Ավստրիայում անցկացվող «Art Visuals and Poetry» կինոփառատոնն իր տեսակի մեջ երկրորդն է աշխարհում. այդտեղ ներկայացվում են ֆիլմեր պոեզիայի և պոետների մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







