Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:45

Կայացավ սեպտեմբեր ամսից սկսված «Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնի փակումը

Կայացավ սեպտեմբեր ամսից սկսված «Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնի փակումը

Շուրջ չորս ամիս կողք կողքի համագործակցեցին ու աշխատեցին երաժիշտներն ու հաշմանդամություն ունեցող երեխաները, որոնք ունեն երաժշտական ընդունակություններ. տեղի ունեցավ «Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնի փակումը, որը միտված էր հասարակության դռները զարգացման առանձնահատկություններով երեխաների և դեռահասների առջև բացելուն՝ ձևավորելով հավասար պայմաններ բոլորի համար: Իսկ այդ կամուրջը երաժշտությունն ու արվեստն էին։
ՀՈւԱ երեխաները բեմում ելույթ ունեցան հայտնի երաժիշտների՝ Գոռ Սուջյանի, Ռուբեն Հախվերդյանի, « Լավ Էլի», « Գաթա Բենդ» խմբերի հետ։

«Մենք այսօր մարդկային ապրումների, մարդասիրության ու կողք կողքի լինելու կարիք ունենք։ Այն, ինչ այսօր տեսանք, նման էր հրաշքի։ Ներառական հասարակության մասին խոսելիս միշտ նկատի ունենք մի կողմը, բայց մեզ էլ է անհրաժեշտ այս շփումը»,-մեզ հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը։
Խզմալյանի վստահեցմամբ՝ նման փառատոնները պետք է կրեն տարածաշրջանային բնույթ։
Իսկ թե որքանով է այսօր պետությունը ներառական, արդյոք ստեղծվում են անհրաժեշտ պայմանները կողքի կողքի ապրելու համար, նախարարի տեղակալը շեշտեց. «Պետությունը ձեռք է մեկնում։ Ես չեմ տեղավորում պետություն ասվածը գերատեսչությունների սահմանում։ Պետությունը դուք եք, ես եմ, յուրաքանչյուր քաղաքացի, պայմաններն էլ մենք պետք է ստեղծենք։ Մենք որևէ որոշում գրասենյակում նստած չեն ընդունում»։

ԿԳՄՍ նախարարության և «Աուտիզմ ազգային հիմնադրամի» աջակցությամբ կազմակերպված փառատոնին մասնակցում էին Երևանի, Շիրակի և Տավուշի մարզերում գործող հասարակական կազմակերպություններ։
Կազմակերպչի՝ Նաիրա Սարգսյանի խոսքով՝ իրենց բոլորի մոտիվացիան այն էր, որ երեխաները սպասում էին այդ համերգին և մի քանի ամիս շարունակ ապրում այդ ամենով։

Աննա Կոստանյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+