Երևանի քաղաքապետարանը փետրվարին կհայտարարի 100 ավտոբուսների ձեռքբերման վերաբերյալ տենդեր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի արդիականացման պլանների մասին հարցին։
Մարությանը հույս է հայտնել, որ այդ 100 ավտոբուսները Երևանում կլինեն աշնանը, և նշել, որ քաղաքապետարանն այդ հարցով աշխատում է Կառավարության հետ։
Անդրադառնալով ճանապարհների մաքրման հարցին՝ քաղաքապետը գոհունակություն է հայտնել երթևեկելի հատվածի մաքրումից՝ անբավարար համարելով մայթերի հատվածներում մաքրության արդյունքները։ Մարությանն ընդգծել է, որ հաջորդ տարում այդ հարցը կլուծվի, քանի որ քաղաքապետարանը մտադիր է ձեռք բերել համապատասխան տեխնիկա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







