Դեկտեմբերի 13-ին Երևանում տեղի է ունենալու Համազգային հայ կրթական և մշակութային միության «Ես եմ» խորագիրը կրող ցուցահանդեսի հանդիսավոր բացման և նույնանուն պատկերագրքի շնորհանդեսի արարողությունը:
Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանի խոսքով՝ խորհրդանշական անվանումով պատկերագիրքը, թեև հակիրճ, ժլատ տեղեկությունններ է պարունակում մասնակիցների մասին, բայց յուրօրինակ այցեքարտ է: «Վստահ ենք, որ նրանցից շատերը, մոտ ապագայում իրենց ստեղծագործական կենսագրություններով կհարստացնեն Ազգային կերպարվեստի մշակույթի գանձանակը: «Ես եմ»-ը ինքնահաստատման կարգախոս է»,- կարծում է Սպարտակ Ղարաբաղցյանը:
Ցուցահանդեսը նվիրված է Կոմիտասի 150-ամյակին:
Հավելենք, որ ցուցահանդես-մրցույթին իր քանդակներով Արցախից մասնակցություն կունենա երիտասարդ քանդակագործ Մուշեղ Մուսայելյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







