Տարեմուտին իրենց ոլորտում գրանցած հաջողություններն ու ձեռքբերումներն ամփոփեցին նաև հայ բժիշկները։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեծարման երեկոյի ընթացքում խրախուսական մրցանակներ ստացան բժշկագիտության ոլորտի առաջատար մասնագետները, որոնք իրենց գործունեության շնորհիվ մեծ ավանդ են ունեցել առողջապահության զարգացման գործում։
«Որակի նշան» մրցանակը նրանց հանձնվեց հարցումների և անկախ փորձագիտական հետազոտությունների արդյունքում։ Մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված էր Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի հիմնադրման 100-ամյակին: Պարգևատրվողների շարքում էին իրենց գործում առաջատար մասնագետներ, ականավոր, վաստակավոր բժիշկներ ու պրոֆեսորներ:
Միջոցառման բացումն իրականացրեց Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանն՝ իր շնորհակալական խոսքով։ Մրցանակաները հանդիսավորությամբ բժիշկներին հանձնեցին բժշկական հաստատության այցելուները, բժիշկների լեզվով ասած՝ «պացիենտները»:
Աննա Կոստանյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







