Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ նոյեմբերի 27-ին, այցելել է Արցախի հանրապետության կենտրոնական և արևելյան հատվածներում գտնվող մի շարք զորամասեր։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Արցախի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Բակո Սահակյանն այցի շրջանակներում ծանոթացել է զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:
Բակո Սահակյանին ուղեկցել են պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







