Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:35

Տոնական լավ լուր` մեր աշակերտների համար

Տոնական լավ լուր` մեր աշակերտների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որից պարզ է դառնում, որ հունվարի 1-ից մինչև հունվարի 5-ը ներառյալ որոշակի թանգարաններ մեր անչափահաս քաղաքացիների համար (մինչև 18 տարեկան) կլինեն անվճար:

Ըստ գրառման՝ 2020 թվականի հունվարի 1-5-ը ներառյալ` ժամը 12:00-17:00-ն աշխատանքային ժամեր են սահմանվել հետևյալ թանգարաններում.

Հայաստանի պատմության թանգարան (մինչև ժամը 18:00)

Հայաստանի ազգային պատկերասրահ (մինչև ժամը 18:00)

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

Մարտիրոս Սարյանի տուն թանգարան

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Հովհաննես Թումանյանի թանգարան

Սերգեյ Փարաջանովի թանգարան

Երվանդ Քոչարի թանգարան

Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու):

Նշենք, որ այս տարի ԿԳՄՍՆ -ն նախաձեռնել է Ամանորն ու Ծննդյան տոները նշելու նոր մշակույթ, որի շրջանակներում էլ մի շարք մշակութային կենտրոններ՝ թանգարաններ, թատրոններ կաշխատեն նաև տոնական օրերին: Իսկ Նոր տարվա գիշերն աշխարհահռչակ երաժիշտ և երգահան Գորան Բրեգովիչը համերգ կտա Հանրապետության հրապարակում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+