ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ամանորի տոները մշակութային օջախներում անցկացնելու հրաշալի հնարավորություն է ընձեռում։
Հունվարի 1-ից մինչև հունվարի 5-ը մինչև 18 տարեկան քաղաքացիների համար մուտքը դեպի Հայաստանի պատմության թանգարան (մինչև ժամը 18:00), Հայաստանի ազգային պատկերասրահ (մինչև ժամը 18:00), Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Մարտիրոս Սարյանի տուն թանգարան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Հովհաննես Թումանյանի թանգարան, Սերգեյ Փարաջանովի թանգարան, Երվանդ Քոչարի թանգարան, Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու) կլինի անվճար: Այս մասին գրառում է արել ՀՀ ԿԳՄՍ նախարարը ֆեյսբուքյան իր էջում:
Նշված թանգարաններում աշխատանքային ժամեր են սահմանվել ժամը 12:00-17:00-ն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







