Ամբողջ աշխարհին հայտնի սուրբծննդյան երգը՝ «Jingle Bells»-ը, գրվել է Ջեյմս Լորդ Պիերպոնտի կողմից՝ 1858 թվականին «One Horse Open Sleigh» վերնագրով կիրակնօրյա դպրոցի երգչախմբի համար, որը պիտի երգեր այն Գոհաբանության օրը։
Երգի օրիգինալ երաժշտությունը շատ է տարբերվում մեզ հայտնի երաժշտությունից։ «Jingle Bells»-ն առաջին երգն է, որ հնչել է տիեզերքում՝ 1965-ին։
Պիերպոնտիի ընկերներից մեկը երգը բնութագրել է որպես «merry little jingle» (բառացի թարգմանությամբ՝ փոքրիկ ուրախ ղողանջ), որտեղից էլ առաջացել է ներկայիս անունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







