Forbes-ի վարկածով անցյալ տարվա ամենաբարձր վարձատրվող երգչուհի Քեթի Փերրին իր երկրպագուների դատին է ներկայացրել «Cozy Little Christmas» երգի սուրբծննդյան տեսահոլովակը
Տեսահոլովակում Սանտա Կլաուսը ներկայանում է իրեն ոչ բնորոշ դերով և ըստ իրավիճակի՝ գործում այդ դերին համապատասխան։
Սանտա Կլասուը կրում է հավայան վերնաշապիկ։ Տեսահոլովակում Սանտա Կլաուսը երգչուհու հետ հայտնվում է արևադարձային հարմարավետության և ամառային էկզոտիկայի գոտում։
Սուրբ Ծննդյան և Նոր տարվա խորհրդանիշ գեղեցկուհու հետ վայելում է կոկտեյլներ լողավազանի մոտ և Սանըային մերսում են Սուրբծննդյան խորհրդանիշ եղնիկները։
Քեթի Փերիին տեսահոլովակում հայտնվում է միանգամից երեք կերպարներով՝ շիկահեր Մերիլին Մոնրո, թխահեր Դիտա Ֆոն Թիզ և կարմիր մազերով տնային տնտեսուհի՝ տոնածառի նման զարդարված մազերով։
«Cozy Little Christmas»-ի ռեժիսորն է դարձել WATTS-ը, երաժշտության, բառերի հեղինակներն ու պրոդյուսերներն են Փերին, Գրեգ Ուելսը և Ֆերաս Ալկաիզին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







