Աշխարհահռչակ ավստրալո-ամերիկյան դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Մել Գիբսոնը հունվարի 3-ին տոնում է ծննդյան 64-ամյակը։
Հոլիվուդի չծերացող խորհրդանիշ համարվող դերասանը հայտնի «Քաջ սիրտը» ֆիլմի ռեժիսորն ու գլխավոր դերակատարն է։ 1996 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի 5 անվանակարգերում, այդ թվում՝ Օսկար լավագույն ֆիլմի համար անվանակարգում։ Նկարահանել է նաև «Քրիստոսի չարչարանքները» (2004) և «Ապոկալիպտո» (2006) ֆիլմերը։
2004-ին «Ֆորբս» ամսագրի կողմից ճանաչվել է ԱՄՆ ամենահայտնի մարդը։
Ներկայումս ակտիվ զբաղվում է բարեգործությամբ, զգալի գումարներ տրամադրում զանազան նախագծերի՝ երեխաների բուժմանը, անտառների պահպանմանը և այլն։
1984 թվականին հանրահայտ դերասան Մել Գիբսոնը տուգանվել է 400 դոլարով ու երեք ամսով զրկվել վարորդական իրավունքից՝ անսթափ վիճակում մեքենա վարելու համար։ Գիբսոնն իր սեփական կղզին ունի Ֆիջիում, որը գնել է 15 մլն դոլարով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







