Կամավորության միջազգային օրվա կապակցությամբ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը կազմակերպում է դասընթաց «Կամավորությունը Արցախում. կամավորությանն առնչվող հիմնախնդիրներ» և «Սոցիալական ծրագրերի նախագծում» թեմաներով:
Դասընթացն անց է կացվելու դեկտեմբերի 5-ին՝ ՌԴ-ից ժամանած Հյուսիս-Կովկասյան պետական տեխնիկական համալսարանի Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքների ամբիոնի դոցենտ, Հյուսիս-Կովկասյան կամավորական շարժման համակարգողներից Վալերի Միտրոֆանենկոյի կողմից:
Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՄԵՀԶ նախարարությունից, դասընթացից հետո Ստեփանակերտի մոտակայքում գտնվող «Forrest hub»-ի տարածքում կազմակերպվելու է թեյախմություն, խարույկ և դիսկոտեկ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







