Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:46

Ստեփանակերտում կայացել է կլոր սեղան-քննարկում՝ նվիրված հաշմանդամների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան

Ստեփանակերտում կայացել է կլոր սեղան-քննարկում՝ նվիրված հաշմանդամների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան

Դեկտեմբերի 3-ին Ստեփանակերտում «Որոշում քաղաքացիական նախաձեռնություն» և «Արցախի կույրերի միություն» հասարակական կազմակերպությունները հաշմանդամների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված կլոր սեղան-քննարկում է կազմակերպել։ Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության, կրթության, հասարակական տրանսպորտից օգտվելու և տեղաշարժի հետ կապված խնդիրներ։

Քննարկմանը ներկա Արցախի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների և հաշմանդամություն ունեցող անձանց հետ համատեղ քննարկվեցին ներկայացված խնդիրները և նախանշվեցին դրանց լուծման ճանապարհները։

«Որոշում քաղաքացիական նախաձեռնություն» կազմակերպության նախագահ Արթուր Հայրապետյանն իր ելույթում կարևորեց հասարակական կազմակերպությունների դերը նմանատիպ խնդիրների բարձրաձայնման և լուծումներ առաջարկելու հարցում։

Որոշվեց եռամսյակը մեկ կազմակերպել քննարկում, որի ընթացքում յուրաքանչյուրը կներկայացնի, թե ինչ ծրագրեր է իրականացրել և առաջիկայում իրականացվելիք ինչ ծրագրեր կան։

Քննարկմանը ներկաները ողջունեցին առաջարկը և պատրաստակամություն հայտնեցին այսուհետ նման ձևով նպաստել ոլորտում առկա խնդիրների լուծմանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+