«Վերջին օրերին սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է»։ Այս մասին, դեկտեմբերի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը։
«Վերջին շաբաթվա ընթացքում կրակոցների քանակը չի ավելացել և չի նվազել։ Որևէ արտակարգ պատահար չի եղել, բացառությամբ, իհարկե, անցած շաբաթ տեղի ունեցած միջադեպի, երբ Արցախի հյուսիսարևելյան հատվածում զոհվել է մեկ զինծառայող և ևս մեկը վիրավորվել է, ինչին հետևել է Արցախի զինված ուժերի շատ կոշտ պատասխանը»,-նշել է ՀՀ պաշտպանության փոխնախարարը:
Բալայանը մեկնաբանելով ՀՀ վարչապետի այն խոսքը, թե 2018 թվականից ի վեր Հայաստանը ձեռք է բերել աննախադեպ քանակությամբ սպառազինություն, Պն փոխնախարարն ընդգծել է, որ Հայաստանը գնել և գնում է նոր ու ժամանակակից սպառազինություն՝ միաժամանակ բարելավելով եղածը:
«Ցավոք, ես չեմ կարող բացահայտել, թե խոսքն ինչ զինատեսակների մասին է: Դա ռազմական գաղտնիք է։ Բացառությամբ այն զինատեսակների, որոնց գնման մասին արդեն ասվել է, այսինքն` ինքնաթիռների»,- ասաց Բալայանը:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ կործանիչները, Հայաստանում կլինեն հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







