Գործուն քայլեր են իրականացվում Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ վեր խոյացող «Արձագանք» և «Անվերջության ժապավեն» քանդակների վերականգնման ու վերատեղադրման ուղղությամբ: Այս մասին տեղեկատվություն է հրապարակվել Կոտայքի մարզպետարանի կայքում:
Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ վեր խոյացող երկու եզակի քանդակները թալանված վիճակում են և Կոտայքի մարզպետը դեռ անցյալ տարի խոսել է դրանց վերականգնման անհրաժեշտության մասին:
Խոսքը Բյուրեղավանի վարչական տարածքում գտնվող՝ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» և Չարենցավանի հատվածում վեր խոյացող՝ Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» քանդակների մասին է, որոնց վերականգնման միտքը առաջ էր քաշել ՀՀ Վարչապետը՝ անմիջապես թավշյա հեղափոխությանը հաջորդած ամիսներին՝ պատրաստակամություն հայտնելով՝ անհրաժեշտության դեպքում, իր իսկ պահուստային ֆոնդից ֆինանսավորելու բոլոր անհրաժեշտ ծախսերը։
Կոտայքի մարզպետարանը տեղեկացում է, որ բոլոր նախապատրաստական աշխատանքներն արդեն իրականացվել են և շուտով կմեկնարկեն արձանների վերականգնման ու վերատեղադրման աշխատանքներն իրականացնելու մրցույթները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







