Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:58

Պատմության այս օրը ծնվել է աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը

Պատմության այս օրը ծնվել է աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը

Հայ կոմպոզիտոր, դաշնակահար, Խորհրդային և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Հարությունի Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականի հունվարի 22-ին Երևանում։

Տաղանդավոր կոմպոզիտորն իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկան հասակում։ Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը, դեռ հինգ տարեկանում նկատելով, որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի։

1938թ. Բաբաջանյանը մեկնում է Մոսկվա և միանգամից ընդունվում Գնեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրսը։ Այն ավարտելուց հետո ընդունվում է Չայկովսկու անվան ՄՊԿ, որից հետո Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը և այն ավարտելուց հետո սովորում կոնսերվատորիայում։

1948թ-ին ուսումը շարունակել է Մոսկվայի Կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում։

1950-1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, իսկ 1956թ-ից՝ ապրել և աշխատել Մոսկվայում։

Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, փոփ, ջազ։

Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ։

Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները՝ «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկա», «Հարսնացուն հյուսիսից» և այլն։ Նա գրել է բազմաթիվ ստեղծագործություններ՝ «Էլեգիա», «Նոկտյուրն» և այլն։

Առնո Բաբաջանյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների՝ ԽՍՀՄ պետական մրցանակ, ՀԽՍՀ պետական մրցանակ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լենինի շքանշան և այլն։

Հայ անվանի կոմպոզիտորը մահացել է Մոսկվայում 1983 թ. նոյեմբերի 11-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+