Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:18

Վերականգնվել է Ռուզան Մանթաշյանի՝ Semper Opera Ball-ի արարողության բացման տրված պատիվը

Վերականգնվել է Ռուզան Մանթաշյանի՝ Semper Opera Ball-ի արարողության բացման տրված պատիվը

Հայ հանրահայտ երգչուհի Ռուզան Մանթաշյանի և ադրբեջանցի տենոր Յուսուֆ Էյվազովի անունների շուրջ ծագած սկանդալը կարծես թե ստացավ իր տրամաբանական լուծումը։ Այս մասին տեղեկատվություն հրապարակվել է Եվրոպայի հայերի միության ֆեյսբուքյան էջում։

Ըստ տեղեկատվության՝ Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար դոկտոր Հանս-Յոյախիմ Ֆրեյը հեռախոսային կապ է հաստատել ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի հետ և խնդրել՝ դադարեցնել իր վրա այն հզոր ճնշումը, որը սկսել էր ԵՀՄՖ նախագահությունը և առաջարկել կոմպրոմիսային տարբերակ։

«Բավական երկար քննարկումներից հետո՝ պրն․ Գրիգորյանը խոստացել է բանակցել Ռուզաննա Մանթաշյանի գործակալության՝ Agence Massis Opéra-ի ղեկավար Ռենե Մասսիսը հետ և ընդունել փոխզիջումային տարբերակը։ Արդեն ուշ երեկոյան՝ դոկտոր Գրիգորյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ դոկտոր Ֆրեյը տեղեկացրել է, որ երկօրյա քննարկումների արդյունքում որոշում են ընդունել՝ վերականգնել Ռուզան Մանթաշյանի՝ Semper Opera Ball-ի արարողության բացման տրված պատիվը և խնդրել է ԵՀՄՖ նախագահին՝ այդ մասին հայտնել հանրությանը, ինչպես նաև Ռուզաննա Մանթաշյանի գործակալության՝ Agence Massis Opéra-ի ղեկավար Ռենե Մասիսին։ Դոկտոր Ֆրեյն իր խոսքում նշել է նաև, որ այդ որոշման մասին Էյվազովն արդեն տեղեկացված է»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այսօր Ռուզան Մանթաշյանը կտա իր պատասխանը, սակայն անկախ պատասխանի դրական կամ բացասական լինելուց, ԵՀՄՖ նախագահությունը հայտնում է իր շնորհակալությունը դոկտոր Ֆրեյին արդարացի լուծման համար։

ԵՀՄՖ մամլո քարտուղարությունը հայտնում է նաև, որ այսօր սպասում են Semper Opera Ball-ի կողմից ասվածի գրավոր հաստատմանը, որից հետո այս հայտարարությունը կներկայացվի նաև օտարերկրյա մամուլին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+