Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը (Առաջին Պետթատրոն) բացվել է 1922 թվականի հունվարի 25-ին Երևանում հայ դասական Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսի բեմադրությամբ՝ որպես Առաջին պետական թատրոն։
Դերասանական խմբի հիմնական կազմն ընտրվել է Թբիլիսիի «Որոնումների» թատրոնից, հետագայում խումբը համալրվել է նոր դերասաններով։
Թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը եղել է ռեժիսոր Լևոն Քալանթարը։ 1937 թվականից թատրոնը կոչվում է հայ դրամատուրգ և արձակագիր Գաբրիել Սունդուկյանի անունով։ Թատրոնի հաջողությունները՝ հատկապես շեքսպիրյան ներկայացումները, առիթ դարձան, որ ԽՍՀՄ-ում կազմակերպվող առաջին շեքսպիրյան փառատոնը և կոնֆերանսը անցկացվի Երևանում։
1960 թվականին թատրոնը ստացել է ակադեմիական կոչումը։
Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի քանդակային համակազմի ստեղծմանը քանդակագործ Արա Հարությունյանը ձեռնամուխ է եղել քանդակում շարժման և ժամանակի զգացողության պլաստիկ իմաստավորման բարդագույն խնդիրների ներդրմամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







