Ապրիլյան պատերզմի ժամանակ թիկունքի կյանքը ներկայացնող «Հարսանիք թիկունքում» ներկայացումը շուտով մեծ էկրան կբարձրանա, այժմ քննարկվում է դրամայի էկրանավորման հարցը։
Ներկայացումն առաջին անգամ բեմ է բարձրացել 2018 թվականի մայիսին Գյումրու Դրամատիկական թատրոնում։ Ներկայացումը բեմ է բարձրացել 68 անգամ և այն դիտել է ավելի քան 30000 հանդիսատես։
Ներկայացման վրա ծախսվել է մոտ 6․5 մլն դրամ, իսկ բեմ բարձրանալու 17-18ամիսների ընթացքում ներկայացումը հավաքել է շուրջ 70 մլն դրամ։ Ներկայացման էկրանավորման ֆինանսական միջոցների մի մասը՝ 12 մլն դրան, հատկացրել է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Ներկայացման պրեմիերան տեղի կունենա ապրիլի 2-ին՝ ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցին։
Մանրամասները՝ տեսանյութում
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







