Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:49

Ծագումով հայ դերասան Էնդի Սերկիսը կստանա հեղինակավոր BAFTA-ի մրցանակ

Ծագումով հայ դերասան Էնդի Սերկիսը կստանա հեղինակավոր BAFTA-ի մրցանակ

Բրիտանացի ծագումով հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ Էնդի Սերկիսը (Սարգսյան) կստանա հեղինակավոր BAFTA-ի (կինոյի և հեռուստատեսության արվեստի բրիտանական ակադեմիա) մրցանակ՝ բրիտանական կինոյում ունեցած ներդրման համար:

«Ինձ համար մեծ պատիվ և ուրախություն է ստանալ այս մրցանակը, կարծում եմ, որ ես շատ բախտավոր եմ, որ գտնվում եմ վիզուալ հատուկ էֆեկտների բնագավառում այնպիսի հետաքրքրաշարժ ճամփորդության մեջ, որն ինձ հնարավորություն տվեց համագործակցել բազմաթիվ մեծագույն նկարիչների, տեխնոլոգների հետ, որոնց հետ կցանկանայի կիսել այս հրաշալի մրցանակը», — Սերքկսի խոսքերն է մեջբերում ամերիկյան The Hollywood Reporter հրատարակությունը:

Սերկիսը երկու անգամ առաջադրվել է BAFTA-ի մրցանակին Իեն Դյուրիի դերի համար` Sex, Drugs and Rock and Roll ֆիլմում և Իեն Բրեյդիի դերի համար «Լոնգֆորդում»:

Նրա համբավն ու ճանաչում է ձեռք է բերել «Մատանիների տիրակալը» ֆիլմում` Գոլլումի, «Կապիկների մոլորակ»ում՝ կեսարի, «Աստղային պատերազմներում»` Սնոուքի դերերում:

2011 թվականին Էնդին կինոպրոդյուսեր Ջոնաթան Քավենդիշի հետ հիմնադրել է Imaginarium արտադրական ընկերությունը և թվային ստուդիան։ Էնդիի ռեժիսորական դեբյուտը՝ 2017 թվականին նկարած «Շնչիր» ֆիլմն է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+