Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:21

Պաշտպանության բանակի հերթացուցակում գտնվող բոլոր զինծառայողների բնակարանային խնդիրները կլուծվեն. Արայիկ Հարությունյան

Պաշտպանության բանակի հերթացուցակում գտնվող բոլոր զինծառայողների բնակարանային խնդիրները կլուծվեն. Արայիկ Հարությունյան

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Պաշտպանության բանակի հերթացուցակում գտնվող բոլոր զինծառայողների բնակարանային խնդիրներին:

Նա նշել է, որ բնակարանային հարցը միշտ եղել է ԱՀ առաջնային լուծելիք խնդիրներից, այս ուղղությամբ նոր մոտեցումների կարիք կա:

Հարությունյանը մասնավորապես գրել է.

«Այսօր քննարկման հիմնական թեման ուզում եմ դարձնել Պաշտպանության բանակի հերթացուցակում գտնվող բոլոր զինծառայողների բնակարանային խնդիրը: Հայտնի ճշմարտություն է, որ ամուր սահմանն առաջին հերթին ապահով թիկունքն է, և այս կապակցությամբ ժամանակին անցկացված բազմաթիվ քննարկումները վերջապես իրենց հանգուցալուծումը կստանան մինչև 2023թ.-ը»:

Արայիկ Հարությունյանն իր շնորհակայությունն է հայտնել ՀՀ վարչապետին՝ այս խնդրում ցուցաբերած աջակցության համար և նշել, որ ծրագիրը, որի ընդհանուր արժեքը շուրջ 25 մլրդ դրամ է կազմում, ընդգրկում է նաև Պաշտպանության բանակի զինթոշակառուներին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+