Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:39

Ազգային ծեսերն ու տոները ներկայացվում են ինտերակտիվ ներկայացումների միջոցով

Ազգային ծեսերն ու տոները ներկայացվում են ինտերակտիվ ներկայացումների միջոցով

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Մուղդուսյան արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվում է «Ավանդախաղ» կրթամշակութային ծրագիրը, որի շրջանակում ինտերակտիվ ներկայացումների միջոցով երեխաները ծանոթանում են ազգային ծեսերին ու տոներին։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունից։

Մուղդուսյան արվեստի կենտրոնում հունվարի 27-ին բեմադրվել է Բարեկենդանին նվիրված ինտերակտիվ ներկայացումը: Միջոցառման ընթացքում Ն. Աղբալյանի անվան միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները ծանոթացել են Բարեկենդանի տոնի խորհրդին, երգել, հանելուկներ ասել, խաղացել այնպես, ինչպես հնում՝ Բարեկենդանի ժամանակ, իսկ տոնական ուտեստներից համտեսել են հալվան:

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու փոխանցմանն ուղղված «Ավանդախաղ» կրթամշակութային ծրագրի շրջանակում կկազմակերպվեն նաև Տրնդեզին, Սուրբ Սարգսին, Պահքին, Ծաղկազարդին ու Զատիկին նվիրված միջոցառումներ։

«Ավանդախաղ» ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերից։ Մուղդուսյան արվեստի կենտրոնն արդեն հյուրընկալել է շուրջ 250 երեխաների, ևս 180-ը կմասնակցեն նոր կազմակերպվող ներկայացումներին: Ինչպես նշում է աղբյուրը, ներկայացումների մուտքն ազատ է` նախապես գրանցվելով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+