Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:07

Այսօր Ծմակուտի «լուսանկարչի»՝ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

Այսօր Ծմակուտի «լուսանկարչի»՝ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

«Գրականությունը կոչված է փրկելու անհետացող հայրենիքը»։ Ահա այս տողը կարող է տիպական լինել Հրանտ Մաթևոսյանի ողջ ստեղծագործության համար։ Նա, իր իսկ բնորոշմամբ, Ծմակուտի «լուսանկարիչն ու ակնարկագիրն» էր։ Պատահական չէ, որ հաճախ նրա բոլոր ստեղծագործությունների միասնությունը կոչում են

Ծմակուտի վիպասքը։

Մաթևոսյանական վիպասքում ամենաառանձնահատուկ տեղն ունի մարդու և հողի սերտ կապը։ Հողի ձայնը լսելը, աղբյուրների ակունքը բաց պահելը, հանդում աշխատելը, սա այն է, ինչ մասնակից է դարձնում գյուղացուն գոյի շարունակությանը։ Ամենակարևորը հենց գոյի շարունակությունն է, Ծմակուտի՝ այս հին ու նոր, հասկանալի ու անհասկանալի, ճանաչելի ու անճանաչելի աշխարհի բնակեցումը։

Ծմակուտի բնակիչներից յուրաքանչյուրն անկրնկելի է։ Նրանք Մաթևոսյանի նուրբ ու խորը վրձնահարվածների արդյունք են՝ միաժամանակ շատ սովորական ու անսովոր։ Մաթևոսյանական պատումի յուրահատկությունը նրանց դարձնում է անկանխատեսելի և անհատական կյանքերի մեջ բացահայտում մարդկային տեսակներ։

Հարկ է նշել, որ Մաթևոսյանի ստեղծագործությանը բնորոշ է միևնույն հերոսների, համանման դեպքերի «կրկնությունը» տարբեր երկերում։ Այս «կրկնությունները» տպավորություն են ստեղծում, որ գործ ունենք Մաթևոսյանի գրած մի մեծ վեպի հետ, որում նույն հերոսները տարբեր իրավիճակներում են հայտնվում։ Այս առումով շատ ուշագրավ է Աղունի կերպարը, որը կա և՛ «Աշնան արև» վիպակում, և՛ «Ծառեր»-ում։

Ինչ նվաստացումներ ու չարչարանքներ ասես, որ չի տեսել այս կինը, բայց նրան անհանգստացնում է ոչ միայն սեփական բախտը, այլև չորս պատի մեջ ապրողների ու համակերպվողների վարքագիծն առհասարակ։ Անընդհատ թվում է, որ ահա եկավ ժամը և Աղունը կարող է հանգիստ ապրել, բայց պարզվում է, որ խնդիրներն անվերջ են։

Մաթևոսյանական գրականության ամենահետաքրքիր կերպարներից մեկն է նաև Սիմոնը։ Սիմոնը աշխատավոր ու խեղճ մարդ է։ Բայց այստեղ էլ Աղունը պիտի Սիմոնին հրի, ստիպի դուրս գալ խեղճի հոգեբանությունից։ Աղունը պիտի ցույց տա, որ կենցաղային դժվարությունները չեն Սիմոնին այդպիսին դարձրել, այլ նրանից են ածանցվում խեղճությունն ու թուլությունը։

Մաթևոսյանական պատումն ունի բազմաթիվ հետաքրքրի կողմեր։ Դրանցից մեկն է երգիծանքը։ Աղունը Մանիշակի հարցին ի պատասխան, թե ուր է գնում, ասում է․ «Գնում եմ ինձ ջուրը գցեմ», սրան հետևում է Մանիշակի պատասխանը․ «Ջրերը սառած են, թող վարարեն, նոր կգնաս»։

Մաթևոսյանի պատումի յուրահատկություններից է նաև այն, որ նրա երկերը կառուցված են ոչ թե խիստ սյուժետային հաջորդականությամբ, այլ զուգորդական հիշողությամբ։ Այս սկզբունքն, իհարկե, համաշխարհային վիպագրության մեջ կիրառվում էր, սակայն մեր գրականության մեջ նշանավորվեց Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությամբ։

Լիլիթ Բարսամյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+