Դեկտեմբերի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, անդրադառնալով ՀՀ և ԱՀ միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքման հնարավորությանը, նշել է, որ ԱՀ և ՀՀ միջև ոչ միայն ռազմաքաղաքական դաշինքի, այլև ավելի բարձր համագործակցության աստիճանի կարիք կա և դա չպիտի պայմանավորված լինի այն նախկինում կնքված չլինելու հանգամանքով, քանի որ մեր աշխարհաքաղաքական իրավիճակն ինքնուրույն օրակարգեր է առաջադրում:
«Համոզված եմ, որ ՀՀ և ԱՀ հարաբերություններն այսօր կարիք ունեն որակական նոր ինստիտուցիոնալ փոփոխությունների: Մենք չենք կարող 25-30 տարի նույն իրավահարաբերությունների մեջ լինել: Երկու հայկական պետությունների բոլոր ոլորտներն իրար հետ ունեն համագործակցության համաձայնագրեր, բայց համոզված եմ, որ մենք հասել ենք այնպիսի աստիճանի, որ պետք է վերանայել և իրավական, քաղաքական առումով ավելի բարձր աստիճան նախատեսել ՀՀ և ԱՀ միջև»,- ասել է Աշոտ Ղուլյանը՝ հավելելով, որ տվյալ հարցը առաջիկա քննարկումների օրակարգից է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







