«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված ամենամյա հեռուստամարաթոնի այս տարվա հիմնական միջոցներն ուղղվելու են արևային էներգիային և խմելու ջրի ապահովմանը:
Այս մասին տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ Արցախի գյուղերը խմելու ջրով ապահովելու հարցը այսօր էլ շարունակում է գերակա ուղղություն լինել Արցախի կառավարության համար:
«Հենց այդ նպատակով էլ կազմվել է նոր ծրագիր, որի շնորհիվ գյուղական համայնքներն ամբողջությամբ կապահովվեն խմելու ջրով»,- նշել է Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ ծրագիրը կյանքի կկոչվի չորս փուլով:
Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով՝ ծրագիր իրականացման համար հիմնական ֆինանսավորումը կհատկացվի պետական բյուջեից:
«Իր հերթին էլ ծրագրի համար միջոցներ կուղղվեն համահայկական հիմնադրամից:
Առաջիկա չորս տարիների ընթացքում ծրագիրը կհասցվի ավարտին, և Արցախի գյուղական համայնքներն ամբողջությամբ կապահովվեն խմելու ջրով»,- եզրափակել է Մարտիրոսյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







