Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդ ԱլԶաաբիին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Վերջիններս քննարկել են երկկողմ համագործակցության ուղղությունները: Դեսպանն առաջարկել է համագործակցության նոր հուշագիր ստորագրել, որը սկիզբ կլինի նոր հարաբերությունների:
Կողմերը քննարկել են Հայաստանում դեղարտադրության ոլորտի զարգացմանն ուղղված ներդրումների հնարավորությունները, որոնք թույլ կտան տեղական արտադրության դեղերն արտահանել` ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ այլ շուկաներ:
Արսեն Թորոսյանն առաջարկել է թարմացնել գործող համաձայնագիրը` ընդլայնելով համագործակցության ոլորտները, մշակել բժշկական զբոսաշրջության զարգացման, ուսանողների, բուժքույրերի և, առհասարակ, փորձի փոխանակման ծրագրեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







