Արցախի Հանրապետության ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, որում մասնավորապես ասված է․
«Պաշտոնական Ստեփանակերտն իր մտահոգությունն է հայտնում վերջերս Մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակի,մասնավորապես՝ Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Հուսով ենք, որ կհաջողվի լարվածությունը թուլացնել և իրավիճակը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով՝ ապահովելով տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։
Արցախի ԱԳՆ֊ն հետևում է իրադրությանը և մշտական կապի մեջ է Հայաստանի Հանրապետության գործընկեր կառույցների հետ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







