1992 թվականի հունվարի 8-ին Արթուր Մկրտչյանն ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն Խորհրդի առաջին նախագահ։
Արցախյան շարժման ակտիվ մասնակից Արթուր Մկրտչյանը երկրորդ հայկական պետությունը ղեկավարել է ընդամենը 97 օր, սակայն նրա անձը, կյանքի ուղին և ճակատագիրն անջնջելի հետք թողեցին հայոց նորագույն պատմության մեջ։
Նա մեկ մարտի դաշտում էր, մեկ բանակցությունների սեղանի շուրջ: Երիտասարդ գործչին հաջողվում էր միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել պատմական Արցախի խնդրին:
Արթուր Մկրտչյանն ընդամենը 32 տարեկան էր, երբ ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ, և 33 տարեկան, երբ արձակված կրակոցը վերջ դրեց նրա կարճ, բայց հիշարժան կյանքին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







