2019թ. մարտի 1-ին հիմնադրված «Արարիչ» բարեգործական հիմնադրամը կազմավորման օրվանից ակտիվորեն տարբեր ծրագրեր է իրականացնում:
«Արարիչ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր և հոգեբարձուների խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանն ու իր ընկերներն սոցիալական, կրթական, մշակութային ծրագրով աջակցում են քաղաքացիներին:
Հիմնադրամի տնօրեն Նարեկ Ավետիսյանը տեղեկացրել է, որ Արցախում և արտերկրում ապրող հայ հովանավորները ֆինանսավորում են կոնկրետ ծրագրեր:
«Մեր հիմնական ծրագիրը «Ճանաչիր քո հայրենիքն» է, որի միջոցով 2019թ. ընթացքում 31 խմբով 879 ուսանող է այցելել ՀՀ: Ծրագրով արցախցի ուսանողներն այցելում են Երևանի, Դիլիջանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ: Իսկ ուսանողներին ներկայացնում են համալսարանները, հիմնադրամը չի միջամտում նրանց ընտրությանը»,- նշել է Նարեկ Ավետիսյանը՝ ավելացնելով, որ ծրագիրը նախատեսում են շարունակել նաև 2020-21թթ.:
Ըստ Նարեկ Ավետիսյանի՝ հիմնադրամը պետական աջակցություն չի ստանում, համագործակցում են մի շարք կազմակերպությունների հետ:
Նարեկ Ավետիսյանը հավելել է, որ նշանակություն չունի հիմնադրամին դիմողի քաղաքական կողմնորոշումը, նրանք հնարավորության սահմաններում փորձում են օգնել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







