2019 թվականի հունվարից դեկտեմբեր Արցախ է այցելել 41963 օտարերկրյա զբոսաշրջիկ ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը (28588) 13375-ով կամ 46.7% -ով:
Ինչպես տեղեկանում ենք ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ֆեյսբուքյան էջից, այս մասին տեղեկացրել է ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝ հունվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նախարարը ներկայացրել է նաև այլ տվյալներ: Հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվն աճել է 29-ով, կազմելով 92 օբյեկտ՝ 1930 մահճակալ-տեղով։ Վերջին տասը տարիների ընթացքում ՀՏՕ-ների թիվը մեծացել է 5,3 անգամ՝ 17-ից հասնելով 92-ի:
2019թ.-ին Ստեփանակերտի և Շուշիի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ են դիմել 1076 զբոսաշրջիկ՝ 794 և 282 համապատասխանաբար: 2019 թվականի հունիսի 1-ից սեպտեմբերի 1-ը Tourist bus ծառայությունից օգտվել է 2254 մարդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







