Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 29-ին Քարվաճառ քաղաքում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շահումյանի շրջվարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի ծառայությունը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են շրջանում իրականացվող տարբեր ծրագրերի ընթացքին և առկա խնդիրներին վերաբերող հարցեր:
Բակո Սահակյանը մեկ անգամ եւս կարևորել է Շահումյանի շրջանի դերը մեր հայրենիքի ջրային անվտագության ապահովման հարցում՝ ընդգծելով, որ տարբեր նախագծերի իրականացման ընթացում անվերապահորեն պետք է հետևեն բնապահպանական նորմերին:
«Այդ հարցերը մշտապես լինելու են պետության ուշադրության կենտրոնում, և թերությունների ծագման դեպքում կձեռնարկվեն բոլոր միջոցները դրանք շտկելու ուղղությամբ»,-նշել է Նախագահը։
Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







