Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:27

ԱՀ ՄԵՀԶ նախարարն ընդունել է Փաստավավերագրության Միջազգային Ակադեմիայի նախագահին

Հունվարի 29-ին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ընդունել է Փաստավավերագրության Միջազգային Ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս, դոկտոր պրոֆեսոր Սամվել Հակոբյանին: Այս մասին փոխանցում են ԱՀ ՄԵՀԶ նախարարությունից:

Լեռնիկ Հովհաննիսյանն ու Սամվել Հակոբյանը, ով նաև Անվտանգության և կոնֆլիկտոլոգիայի Եվրոպական ակադեմիայի լիազոր ներկայացուցիչն ու «Հայաստանի Հանրապետություն» հանրագիտարանի հեղինակն է, փոխանակվել են հետագա համագործակցությունն ամրապնդելու առաջարկներով:

«Անչափ կարևոր է, թե ինչպես է մշակույթի գերատեսչությունն աշխարհին ներկայացնում հայկական, մասնավորապես արցախյան մշակութային ժառանգությունը: Ակնհայտ է, որ այսօր այդ ուղղությամբ նկատելի աշխատանք է տարվում՝ վերականգնվում են վանքեր, եկեղեցիներ, պեղումներ են կատարվում հնավայրերում և այլն: Ակնհայտ են նաև զբոսաշրջության ոլորտի ձեռքբերումները: Կարծում եմ՝ Արցախը պատրաստ է լավագույնս ներկայացնելու իր հարուստ մշակութային ժառանգությունը»,- նշել է Սամվել Հակոբյանը:

Արցախի Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Մեր երկիրը» հաղորդաշարի համար նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը Սամվել Հակոբյանի կողմից պարգևատրվել է Փաստավավերագրության Միջազգային Ակադեմիայի մեդալով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+