2020թ. բնակարանային շինարարության ոլորտում մեծ ուշադրություն կդարձվի գյուղական բնակավայրերում նոր բնակելի տների շինարարությանը՝ գյուղերի հեռանկարային զարգացումը խթանելու և բնակչության արտահոսքը կանխելու նպատակով: Տարվող քաղաքականությունը նպատակաուղղված կլինի գոյություն ունեցող բնակարանային ֆոնդի պահպանման, սպասարկման և շահագործման խնդիրների ապակենտրոնացմանը:
Այս մասին հունվարի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԱՀ Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:
Նախարարի խոսքով՝ 2020թ.-ին կիրականացվեն ԱՀ հանրակրթական, մարզամշակությանին և առողջապահական օբյեկտների կառուցման և հիմնանորգման, բնակավայրերի ջրամատակարարման արդիականացման ծրագրերը, աշխատանքներ կտարվեն ԱՀ ընդհանուր օգտագործման ավտոճանապարհների պահպանման, սպասարկման, կառուցման և վերանորոգման ուղղությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







