Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:34

Աղավնոյում շարունակվում են 12 առանձնատան և դպրոցական նոր շենքի կառուցման աշխատանքները

Բնակարանաշինության ծրագրով` «Artsakh Roots Investment-ARI» հիմնադրամի միջոցներով և ԱՀ կառավարության աջակցությամբ Քաշաթաղի շրջանի Աղավնո (Արիավան) բնակավայրում շարունակվում են 12 առանձնատան և դպրոցական նոր շենքի կառուցման աշխատանքները, նույն ծրագրով ու միջոցներով Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում կառուցվում է 15 առանձնատուն: Այս մասին հաղորդում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:

Բնակարանները կառուցվում են Իրանի Հանրապետությունից ներկրված թեթև կոնստրուկցիաներով` մետաղյա հենքի վրա, պատերը փակվում են գիպսաստվարաթղթով, մեկուսիչ շերտով, դրսի կողմից՝ աղյուսով: Ընդհանուր 80 ք/մ մակերեսով 3 սենյականոց բնակարաները կունենան բոլոր հարմարությունները:

Արիավանն այժմ համարվում է Արցախի մեծ շինհրապարակներից մեկը: Անցած տարի բարերար Հրաչյա Ջաղացյանի աջակցությամբ սկսվել է մանկական խաղահրապարակի կառուցումը, որին իրենց միջամտությունն են ցուցաբերում դպրոցի աշակերտները:

Դպրոցի նոր շենքը կառուցվում է հնի կողքին: Հիմքերն արդեն պատրաստ են: Ըստ նախագծի՝ կառուցվելու է միհարկանի շենք՝ դարձյալ մետաղյա հենքով:

2013-2016 թվականներին Աղավնոյում բնակարանաշինության առաջին փուլում կառուցված 50 առանձնատան շինարարությանը զուգահեռ` արտաքին ջրագծով ու ներքին ցանցով` խմելու ջրի նոր համակարգ է կառուցվել: Ծրագիրը կշարունակվի նոր թաղամասում:

Աշխատանքները վերահսկում է քաղաքաշինության նախարարությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+