Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 24
Երևան +9°
  • Երևան+9°
  • Գյումրի+6°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+5°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Երեքշաբթի, Նոյեմբերի 24 19:36

Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին նոր մեղադրանքով կկանգնի դատարանի առաջ

Սարկոզիան նոր մեղադրանքով կկանգնի դատարանի առաջ
Nicolas Sarkozy court appearance charges

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին նոյեմբերի 30-ին հանցավոր համաձայնության նոր մեղադրանքով կկանգնի դատարանի առաջ, հայտնում է ֆրանսիական BFMTV հեռուստաալիքը։

Գործը վերաբերում է գործարար Զիադ Թաքիեդինի՝ իր ցուցմունքներից հրաժարվելուն։ Նա Սարկոզիի նախագահական նախընտրական քարոզարշավի լիբիական ֆինանսավորման գործով գլխավոր վկան էր։

Սարկոզիի հետ դատարանի առաջ կկանգնեն նաև նրա կինը՝ Կառլա Բրունին, և աշխարհիկ շրջանակներում հայտնի Միմի Մարշանը։ Նրանց մեղադրում են կազմակերպված խմբի կազմում խարդախություն նախապատրաստելու նպատակով հանցավոր համաձայնության և վկաների կաշառման փաստը թաքցնելու մեջ։

Գործը կապված է Սարկոզիի՝ 2007 թվականի նախագահական նախընտրական քարոզարշավը Լիբիայի կողմից ֆինանսավորելու վերաբերյալ հիմնական դատավարության հետ։

Թաքիեդինը, որը միջնորդ էր Լիբիայի իշխանությունների և Սարկոզիի նախընտրական շտաբի միջև, 2020 թվականի նոյեմբերին հարցազրույց էր տվել, որում հրաժարվել էր նախկին նախագահի հասցեին իր մեղադրանքներից։ Գործարարը մահացել է 2025 թվականի սեպտեմբերին։

Քննության վարկածով՝ ցուցմունքներից հրաժարվելը կազմակերպել է Սարկոզին։ Բրունին և Մարշանը մեղադրվում են հանցակցելու մեջ։ Ըստ քննության՝ նրանք փորձել են մոլորեցնել արդարադատության մարմիններին և խարդախ սխեմաների միջոցով հասնել նախկին նախագահի արդարացմանը։

Սարկոզիի գործով քննությունը սկսվել էր 2012 թվականին՝ Mediapart պարբերականի կողմից փաստաթղթերի հրապարակումից հետո։ Դրանցում նշվում էր, որ Լիբիայի իշխանությունները Սարկոզիի՝ 2007 թվականի նախագահական քարոզարշավի ֆինանսավորման համար 50 միլիոն եվրո են փոխանցել։

Ֆրանսիայի նախկին նախագահին 2018 թվականին մեղադրանք էր առաջադրվել կոռուպցիայի, նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման և Լիբիայի պետական միջոցների վատնման փաստը թաքցնելու համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Դատարանը մերժել է Գոռ Համբարձումյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունըՆոյեմբերի 17
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+