Հայաստանում նոյեմբերի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +11-ից 13 աստիճան, երեկոյան՝ +7-ից +9 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +7-ից +11 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +7-ից +10 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +10-ից +12 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +7-ից +10 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է +10-ից +13 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +11-ից +13 աստիճանի, հովտային շրջաններում՝ +12-ից +15 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +5-ից +8 աստիճան, նախալեռնային՝ +9-ից +13 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է +11-ից +13 աստիճան, հովտային շրջաններում՝ +13-ից +15 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +12-ից +14 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +6-ից +9 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +12-ից +15 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +6-ից +9, նախալեռնային շրջաններում՝ +13-ից +16, հովտային շրջաններում՝ +17-ից +20 աստիճան։
Արցախում կանխատեսվում է 15 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







