ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հետ է կանչել 13 երկրում և երկու միջազգային կազմակերպությունում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչներին, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։
Հետ են կանչվել Կանադայում, Կուբայում, Դոմինիկյան Հանրապետությունում և Ջամայկայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանը, Արգենտինայում, Չիլիում և Պերուում դեսպան Հովհաննես Վիրաբյանը, Հունաստանում և Ալբանիայում դեսպան Տիգրան Մկրտչյանը։
Նախագահը հետ է կանչել նաև Բուլղարիայում և Հյուսիսային Մակեդոնիայում դեսպան Ծովինար Համբարձումյանին, Իսրայելում դեսպան Արման Հակոբյանին, Նիդերլանդներում դեսպան և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում (ՔԶԱԿ) Հայաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովին, ինչպես նաև ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Արման Իսրայելյանին։
Հետկանչերի պատճառները չեն նշվում։ Հրամանագրերի համաձայն՝ բոլոր որոշումներն ընդունվել են ՀՀ վարչապետի առաջարկությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







