Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 19
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+6°
  • Վանաձոր+10°
  • Կապան+15°
  • Սևան+4°
  • 360.94 ▲ +0.53
  • 397.25 ▲ +1.88
  • 4.42 ▲ +0.03
  • 139.17 ▲ +0.23
Հինգշաբթի, Նոյեմբերի 19 18:14

Դատարանը երկարաձգել է Բագրատ սրբազանի տնային կալանքը

Դատարանը երեք ամսով երկարաձգել է «Սրբազան պայքարի» գործով անցնող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքը, դատական նիստի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Որոշումը հրապարակել է դատավոր Կարեն Ֆարխոյանը։ Վերջինս որոշումը հիմնավորել է նրանով, որ խափանման միջոցի իրավաչափության պայմանները չեն փոխվել և չեն նվազել, իսկ այլ խափանման միջոցները չեն կարող ապահովել Գալստանյանի պատշաճ վարքագիծը։

Որոշման հրապարակումից հետո դատավորին նիստերի դահլիճից «տականք» են անվանել։

Մինչև որոշման հրապարակումը Գալստանյանը հայտարարել է, որ դատարանից որևէ ակնկալիք չունի և չի պատրաստվում դադարեցնել իր պայքարը։

«Ես դատարանից բացարձակ ակնկալիք չունեմ, ոչ էլ սպասելիք, ոչ էլ միջնորդություն։ Ես մի ակնկալիք ունեմ ինձնից՝ չդադարեցնել պայքարը, ոչ մի միլիմետր չնահանջել»,- ասել է նա։

Գալստանյանը քննադատել է Հայաստանի դատական համակարգը՝ պնդելով, որ այն գործում է քաղաքական հրահանգներով։ Նրա գնահատմամբ՝ գործով քրեական գործը վաղուց պետք է կարճված լիներ։

«Ես ամբողջ սրտով, հոգով, մտքով խղճում եմ մեր արդարադատությանը։ Այսօր կալանավայրերում մարդիկ են գտնվում, որոնք պատիվ կարող են բերել յուրաքանչյուր երկրի, բայց այսօր գտնվում են կալանքի տակ, որովհետև մեր արդարադատությունն ապրում է հրահանգներով»,- հայտարարել է արքեպիսկոպոսը։

Արքեպիսկոպոսը հայտարարել է, որ իր նպատակը «ազատագրված Հայաստան, ազատագրված դատարան, ազատագրված արդարադատություն» ունենալն է։

«Եթե մեր երկրի ազատագրության գինը մեր բանտարկությունն է, թող դա տևի 1000 տարի, բայց մեր երկիրը թող լինի ազատագրված»,- ասել է նա։

Գալստանյանին իրավապահները ձերբակալել էին 2025 թվականի հունիսի 25-ին։ Քննչական կոմիտեի վարկածով՝ շարժման ղեկավարներն ու մասնակիցները 2024 թվականի նոյեմբերից ծրագրել էին կաթվածահար անել պետական կառույցների աշխատանքը և ուժով հասնել իշխանափոխության։ Գալստանյանին և նրա կողմնակիցների մեղադրում են ահաբեկչություն և իշխանության զավթում նախապատրաստելու հոդվածներով։

Նրանք մեղադրանքները չեն ընդունում և քրեական հետապնդումը քաղաքական են համարում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. ՊՆ-ն հաստատել է պայմանագրային զինծառայողի մահվան մասին տեղեկությունըՆոյեմբերի 18
  2. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
  3. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
  4. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  5. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  6. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+